Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոն

ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնը 1990թ.-ին հիմնադրել և անփոփոխ մինչև իր վախճանը 2019թ. որպես ամբիոնի վարիչ ղեկավարել է բ.գ.դ., պրոֆեսոր Սպարտակ Սեմյոնի Գամբարովը:

2019թ.-ից ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է բ.գ.թ., դոցենտ Արմինե Վիլենի Հակոբյանը: Ամբիոնում ուսուցումն իրականացվում է ԵՊԲՀ բոլոր ֆակուլտետների ուսանողների համար՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով: Գործնական պարապմունքներն անց են կացվում ցիկլային դասընթացների ձևով, որոնց ընթացքում լայնորեն կիրառվում են դիդակտիկ տարբեր նյութեր: Ուսուցման ժամանակ նաև լայնորեն կիրառվում է հիվանդների ցուցադրում: Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում ներկայացված է կլինիկական օրդինատուրայով` 2 տարի և ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ, անցկացվում են նաև բժիշկների վերապատրաստման դասընթացներ՝ 2 ամիս տևողությամբ։ Ամբիոնի կլինիկական բազաներն են Համալսարանական կլինիկաները՝ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրը, Միքայելյան համալսարանական հիվանդանոցը և Մուրացան համալսարանական հիվանդանոցը: Ամբիոնի առաջատար գիտական թեմաներից են իմունոգենեզի կարգավորիչ մեխանիզմների, մարդու լիմֆոցիտների՝ իոն-փոխադրիչ համակարգերի, նյարդաէնդոկրին-իմունային փոխազդեցությունների ուսումնասիրությունները նորմայում և զանազան ախտահարումների ժամանակ, ինչպես նաև հակաբորբոքային պատասխանի դերի ուսումնասիրությունը՝ համակարգային բորբոքային պատասխանի համախտանիշով հիվանդությունների զարգացման և ընթացքի մեջ: Բացի այդ, միջազգային ստանդարտ մեթոդաբանությամբ կատարվել են Երևան քաղաքի երեխաների շրջանում բրոնխային ասթմայի և բուհերում սովորող ուսանողների շրջանում սննդային ալերգիայի և դրանց հետ կապակցված մյուս ատոպիկ հիվանդությունների տարածվածության ուսումնասիրություններ: Ամբիոնում պաշտպանվել են 3 դոկտորական և շուրջ 20 թեկնածուական ատենախոսություններ: Ամբիոնը սերտորեն համագործակցում է Վիեննայի բժշկական համալսարանի և INUNIMAI մոլոկուլային ալերգոլոգիայի և իմունոլոգիայի համալսարանների միջազգային ցանցի, ՌԴ իմունաֆիզիոլոգիայի ինստիտուտի, ՌԴ իմունոլոգիայի ինստիտուտի հետ:

Ամբիոնի կազմը.
Արմինե Վիլենի Հակոբյան, բ.գ.թ., դոցենտ, ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Լուսնթագ Արծրունու Կծոյան, բ.գ.թ., դոցենտ
Սոնա Սերգեյի Հարությունյան, բ.գ.թ., դոցենտ
Քրիստինա Ռաֆայելի Ջամալյան, բ.գ.թ., դոցենտ
Զարուհի Գևորգի Կալիկյան, բ.գ.թ., ավագ դասախոս
Արսեն Ռոբերտի Գաբրիելյան, բ.գ.թ., ավագ դասախոս
Ալեքսանդրա Սպարտակի Զախարյան, դասախոս
Նունե Ռուբենի Հովհաննիսյան, ասիստենտ
Մարիամ Ռուբիկի Մովսիսյան, ասիստենտ

Ավելին >>>