Նշանանակալի իրադարձություն է Ալերգոլոգների և իմունոլոգների հայկական ասոցիացիայի կողմից Ռուսաստանի իմունոլոգների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպած 2018թ. ապրիլի 16-18-ը Երևանում տեղի ունեցած «Իմունաախտորոշման և իմունաթերապիայի արդի հիմնախնիրները» գիտագործնական միջազգային կոնֆերանսը, որին գիտական զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի և Հայաստանի անվանի իմունոլոգներ՝ պրոֆեսոր Արեգ Թոթոլյանը, ակադեմիկոս Վալերի Չերեշնյովը, պրոֆեսոր Վլադիմիր Կոզլովը, պրոֆեսոր Սպարտակ Գամբարովը, պրոֆեսոր Անդրեյ Պրոդեուսը, պրոֆեսոր Տիգրան Դավթյանը և այլն: Կոնֆերանսին մասնակցեցին 400-ից ավելի տարբեր մասնագիտությունների բժիշկներ:
Մոլեկուլյար իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիայի փոխնախագահն է Արմինե Վիլենի Հակոբյանը: 2020թ. փետրվարի 28-ին, որը նշվում է որպես հազվադեպ հանդիպող հիվանդությունների օր, Մոլեկուլյար իմունոլոգիայի և ալերգոլոգիայի հայկական ասոցիացիայի և Արյունաբանների հայկական ասոցացիայի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հազվագյուտ հիվանդությունների վերաբերյալ սեմինար, որին մասնակցեցին և զեկույցներով հանդես եկան նաև երիտասարդ մասնագետներ և կլինիկական օրդինատորներ:
2020թ. նախատեսված մի շարք միջոցառումներ հետաձգվեցին նոր կորոնավիրուսային համավարակի պատճառով: