«Ժառանգական անգիոայտուց Հայաստան» նախաձեռնությունը իրականացվել է Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Իրազեկ առողջապահություն» ծրագրի շրջանակներում 2019թ.: Ծրագրի ղեկավար՝ Արմինե Վիլենի Հակոբյան: Ծրագրի նպատակն էր բարձրացնել տեղեկացվածության մակարդակը հասարակության և բժշկական հանրության շրջանում: Դրա արդյունքում հնարավոր կլինի ժառանգական անգիոայտուցով պացիենտների վաղ և ավելի ճշգրիտ ախտորոշումը և վարումը, ինչը կօգնի բարելավել հիվանդների կյանքի որակը: Ծրագրի մյուս նպատակն էր ստեղծել նման հիվանդությունով տառապող հիվանդների բազա: Չորս ամիս տևած ծրագրի ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ մարզային բուժաշխատողների հետ, կատարվել են խորհրդատվություններ պացիենտների հետ, անցկացվել է հարցում բուժաշխատողների շրջանում, մշակվել են տեղեկատվական նյութեր բժիշկների և պացիենտների համար, ստեղծվել է հիվանդների բազան, որը պետք է շարունակի համալրվել: Ծրագրի արդյունքներն ամփոփվել են «ժառանգական անգիոայտուց. նոր հայացք հազվադեպ հիվանդությանը» միջոցառման ընթացքում: Ծրագրի շրջանակներում հրատարակվել են մի շարք գիտական աշխատանքներ: Նախաձեռնությունը շարունակական է, ընթացիկ տեղեկատվությանը կարող եք հետևել Ժառանգական անգիոայտուց Հայաստան/ HAE Armenia Ֆեյսբուքյան էջում հետևյալ հղմամբ. https://www.facebook.com/HAEArmenia