«Դեղորայքային ալերգիան Հայաստանում. խնդիրները և դրանց լուծման ուղիները» թիվ 18T-3B157 թեմատիկ գրանտային ծրագիրն իրականացվել է 2018թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2020թ. օգոստոսի 31-ը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեյի ֆինանասավորմամբ, ծրագրի ղեկավար՝ Զարուհի Գևորգի Կալիկյան: Ծրագիրը նպատակ ուներ լայնորեն ուսումնասիրել դեղորայքային ալերգիայի խնդրի տարբեր կողմերը, կատարել իրավիճակային վերլուծություն և առաջարկել գիտականորեն հիմնավորված լուծումներ՝ նպաստելով դեղորայքային ալերգիկ ռեակցիաների կանխարգելման մակարդակի բարձրացմանը: Ծրագրի ընթացքում լուծվել են բազմաթիվ խնդիրներ. կատարվել են հետազոտություններ ՀՀ բնակչության և բուժաշխատողների շրջանում, մշակվել և ներդրվել է դեղորայքային ալերգիայի ախտորոշման և վարման ուղեցույցը, հստակեցվել են դեղորայքային ալերգիայի ախտորոշման գործող ընթացակարգերը, ստեղծվել է ծանր դեղորայքային ռեակցիաներով պացիենտների էլեկտրոնային տվյալների բազա, որը ներառում է Համալսարանական կլինիկաներում դեղորայքային ռեակցիաների կապակցությամբ բուժում ստացած պացիենտներին և ունի համալրման հնարավորություն, ստեղծվել է դեղորայքի բազա, որտեղ ընդգրկված են պատճառային, դրանց հետ խաչաձև ազդող, ինչպես նաև այլընտրանքային դեղամիջոցների ցանկերը: Բացի այդ, մշակվել են մի շարք տեղեկատվական նյութեր՝ թե բժիշկների, թե պացիենտների համար: Նախագծի շրջանակներում արդեն իսկ հրատարակվել և նախապատրաստվել են հրատարակման շուրջ 15 գիտական աշխատանքներ: Հաստատման է նախապատրաստվում «Դեղորայքային ալերգիայով պացիենտների վարման ընթացակարգը»՝ Հայաստանի բուժհաստատություններում ներդնելու համար:
- Ասոցիացիա
- Գլխավոր
- ԵՊԲՀ ամբիոն
- Մեր մասին
- Նորություններ
- Նորություններ
- Կենտրոնի մասին
- Արմինե Վիլենի Հակոբյան
- Սոնա Սերգեյի Հարությունյան
- Լուսնթագ Արծրունու Կծոյան
- Արսեն Ռոբերտի Գաբրիելյան
- Զարուհի Գևորգի Կալիկյան
- Սուսաննա Սմբատի Ստեփանյան
- Նարինե Թոռնիկի Պանդիկյան
- Էդուարդ Սարիբերի Կիրակոսյան
- Քրիստինա Ռաֆայելի Ջամալյան
- Ալեքսանդրա Սպարտակի Զախարյան
- Մարիամ Ռուբիկի Մովսիսյան
- Նունե Ռուբենի Հովհաննիսյան
- Լուսինե Արտավազդի Փամբուկչյան
- Ալերգիկ և իմունային համակարգի հիվանդություններ
- Խորհրդատվություն
- Ալերգիայի ախտորոշումը
- Ալերգիկ ռինիտ
- Անաֆիլաքսիա
- Աուտոիմուն հիվանդություններ
- Ատոպիկ դերմատիտ
- Բրոնխային ասթմա
- Դեղորայքային ալերգիա
- Եղնջացան և անգիոայտուց
- Իմունային անբավարարություն
- Կոնտակտային դերմատիտ
- Սննդային ալերգիա